Ուսումնական տարվա առաջին կիսամյակի վերջին օրը Ոսկեպարի դպրոցում մեկնարկեց ամանորյա միջոցառումների մի ամբողջ շարք։ Դեկտեմբերի 21-ին դպրոցի տարրական դասարանների երեխաները հավաքվել էին Ամանորյա հանդեսի և ուրախ երգ ու պարով, ասմունքով, փոքրիկ ներկայացումներով դիմավորեցին Ձմեռ պապիկին ու Ձյունանուշին։ Վերջիններս իրենց ջանքերի համար երեխաներին ընծայեցին տոնական նվերներ։
Նշենք, որ տոնական միջոցառման նվերները տրամադրել էին համայնքապետարանը և մեր համագյուղացի, ռուսաստանաբնակ Լևոն Մա
... Կարդալ շարունակությունը »
Ոսկեպարի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Արիանա Սարուխանյանը «Հայ զինվոր» մրցույթում արժանացավ հատուկ մրցանակի։ Հաջողություններ մաղթենք մեր շնորհալի աշակերտուհուն և ցանկանանք նորանոր նվաճումներ։