Գլխավոր էջ » 2020 » Մայիս » 6 » Ընդունելություն դպրոց
18:47
Ընդունելություն դպրոց

Առաջին դասարանցիների առցանց ընդունելություն

Այս տարի, ինչպես հանրապետության բոլոր դպրոցներում, այնպես էլ մեր դպրոցում առաջին դասարանցիների ընդունելությունը լինելու է առցանց համակարգի միջոցով:

1-ին փուլ

Մայիսի 8-ին, առավոտյան ժամը 9:00-ից սկսած՝ ծնողներն իրենց անձնական տվյալների առկայությունն ու ճշգրտությունը պետք է ստուգեն համապատասխան համակարգով՝ մուտք գործելով stugum.emis.am կայք։ Այստեղ բացվում է երկու դաշտ, որտեղ պետք է մուտքագրվի ծնողի և երեխայի հանրային ծառայությունների համարանիշը: Եթե ծնողը մուտքագրել է հանրային ծառայությունների համարանիշը, սակայն ստացել է պատասխան` համակարգը չի հայտնաբերի ծնող-երեխա կապը (որն ավտոմատ պետք է բերվեր Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության տվյալների բազայից), ապա ծնողին կառաջարկվի կայքում համապատասխան կոճակին սեղմելու միջոցով տվյալները փոխանցել ՔԿԱԳ, որպեսզի դրանք թվայնացվեն։

2-րդ փուլ

Հունիսի 1-ից, ժամը 9։00-ից սկսած՝ hayt.emis.am կայքում կմերկնարկի բուն հայտագրման գործընթացը։ Այս տարի սահմանվել է առաջնահերթություն։ Հունիսի 1-10-ն ընկած ժամանակահատվածում կհերթագրվեն հետևյալ հայտատուները՝

1. 1-ին դասարան գնացող երեխայի ծնողներից մեկը տվյալ դպրոցի աշխատակից է,

2. 1-ին դասարան գնացող երեխան ունի տվյալ դպրոցում արդեն սովորող հարազատ քույր կամ եղբայր:

3-րդ փուլ

Հունիսի 11-ից, ժամը 9։00-ից սկսած` կկարողանան գրանցվել նրանք, ովքեր չեն համապատասխանում վերոնշյալ երկու կետերին:

Հ․Գ․ Հարգելի ծնողներ․

Նրանք, ովքեր չեն կարող տեխնիկական պատճառներով ինքնուրույն կատարել հայտագրման գործընթացները և ցանկանում են երեխաներին հայտագրել մեր դպրոցում, կարող են դիմել մեզ հետևյալ հեռախոսահամարով՝ 098697738                                            Դպրոցի ադմինիստրացիա

 

Կից նյութեր:
<?
('15','/.s/t/1089/rating15.png','1','float')?>
Կատեգորիա: | Դիտումներ: 830 | Ավելացրեց: Har65 | Տեգեր: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0