Ուսումնական տարվա առաջին կիսամյակի վերջին օրը Ոսկեպարի դպրոցում մեկնարկեց ամանորյա միջոցառումների մի ամբողջ շարք։ Դեկտեմբերի 21-ին դպրոցի տարրական դասարանների երեխաները հավաքվել էին Ամանորյա հանդեսի և ուրախ երգ ու պարով, ասմունքով, փոքրիկ ներկայացումներով դիմավորեցին Ձմեռ պապիկին ու Ձյունանուշին։ Վերջիններս իրենց ջանքերի համար երեխաներին ընծայեցին տոնական նվերներ։
Նշենք, որ տոնական միջոցառման նվերները տրամադրել էին համայնքապետարանը և մեր համագյուղացի, ռուսաստանաբնակ Լևոն Մա
... Կարդալ շարունակությունը »
Ոսկեպարի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Արիանա Սարուխանյանը «Հայ զինվոր» մրցույթում արժանացավ հատուկ մրցանակի։ Հաջողություններ մաղթենք մեր շնորհալի աշակերտուհուն և ցանկանանք նորանոր նվաճումներ։
Աշունն իր հրաշալիքներն է փռել։ Ամենուր աչք շոյող գույներ են՝ ոսկե, կարմիր, վառ ծիրանի․․․ Թվում է՝ անտես մի ձեռք, վրձինն առած, դաշտ ու լեռ ներկել է կախարդական գույներով․․․Միայն նոր եմ հասկանում մեր նկարիչների ու մանրանկարիչների արվեստի անմահության գաղտնիքը, նրանց գեղեցիկ ու վառ գույների հավերժության գաղտնիքը։ Մեծ ու հզոր մայր բնությունն իր հրաշալի ճաշակով է սնել մեր արվեստագետներին։
Այս տարվա գարնանը Իսահակյանի տուն-թանգարանի կողմից կազմակերպվել էր «Դե անիմացրու» խորագրով համակարգչային-ստեղծագործական մրցույթ Ա․Իսահակյանի ստեղծագործությունների թեմաներով։ Մրցույթին ներկայացված 124 աշխատանքների շարքում նաև Ոսկեպարի դպրոցի Ռոբոտաշինության խմբակի երեխաների երկու անիմացիաներն էին՝ ստեղծված Ա,Իսահակյանի <<Մի մկան պատմություն>> և <<Երջանիկ խրճիթը>> ստեղծագործությունների մոտիվներով։
Վերջերս Բերդավանում կայացած Գագիկ Ազատյանի անվան բազկամարտի հուշամրցաշարում մեր սաները բառիս բուն իմաստով փայլուն հանդես եկան։ Մեր դպրոցը ներկայացնող Էրիկ Մախսուդյանը, եղբայներ Սեյրան և Լևոն Գրիգորյանները <<խլեցին>> բոլոր մրցանակները՝ մրցակիցներին թողնելով առանց մեդալների․․․