Գլխավոր էջ » 2017 » Հունիս » 14 » Մեր խմբակի նվաճումը
23:45
Մեր խմբակի նվաճումը

Այս տարվա գարնանը Իսահակյանի տուն-թանգարանի կողմից կազմակերպվել էր «Դե անիմացրու» խորագրով համակարգչային-ստեղծագործական մրցույթ Ա․Իսահակյանի ստեղծագործությունների թեմաներով։ Մրցույթին ներկայացված 124 աշխատանքների շարքում նաև Ոսկեպարի դպրոցի Ռոբոտաշինության խմբակի երեխաների երկու անիմացիաներն էին՝ ստեղծված Ա,Իսահակյանի <<Մի մկան պատմություն>> և <<Երջանիկ խրճիթը>> ստեղծագործությունների մոտիվներով։ 

Հունիսի 13-ին Իսահակյանի տուն-թանգարանում կայացավ մրցույթի եզրափակիչ՝ մրցանակաբաշխության փուլը, որին հրավիրված էր նաև մեր դպրոցի թիմը։ Անչափ մեծ էր մեր սաների ոգևորությունը, երբ «Լավագույն տեխնիկա» անվանակարգում մրցանակաբաշխության ժյուրիի կողմից նրանց աշխատանքները ճանաչվեցին լավագույնը և արժանացան առաջին մրցանակի։ 

Շնորհավորենք նրանց և մաղթենք նորանոր հաջողություններ․․․․

Կից նյութեր:
<?
('15','/.s/t/1089/rating15.png','1','float')?>
Կատեգորիա: | Դիտումներ: 1099 | Ավելացրեց: Har65 | Տեգեր: | - Վարկանիշ -: 5.0/3
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0