Քննական նախագխային աշխատանք իններորդ դասարանցիների հետ
Հաջողությամբ իրականացրինք քննական նախագխային աշխատանք իններորդ դասարանցիների հետ։ Նախագծի թեման՝ «Հայկական զարդանախշերի կիրառությունը կենցաղային իրերի արտադրության մեջ»։
Համադրելով արվեստի, պատմության, բնագիտության գիտելիքները, աշակերտները հնարավորություն ունեցան ուսումնասիրել հայկական զարդանախշերի սիմվոլիկան, բացահայտել բնական ներկանյութերի ստացման ձևերն ու դրանց ֆիզիկաքիմիական հատկությունները, կապ հաստատել զարդանախշերի կիրառման պատմական և արդի միտումների միջև։
Նախագիծը զարգացրեց աշակերտների հետազոտական և վերլուծական մտածողությունը, թիմային աշխատանքի հմտությունները, ստեղծարար ու ազգային արժեքներին ուղղված մտածելակերպը։
Աշակերտներն ուսումնասիրեցին նաև հայկական բնական ներկանյութերի ստացման տեխնոլոգիան, ստացան տարբեր պիգմենտներ, դրանցով պատրաստեցին ակրիլային ներկ, տեմպերա և յուղաներկ։
Աշակեր
...
Կարդալ շարունակությունը »