Ոսկեպարի դպրոցում վաղուց ավանդույթ է դարձել վերջին զանգերի հանձնման արարողությունը։ Պատերազմական իրավիճակն ու լարված իրադրությունը ոչ մի անգամ չխաթարեց անկոտրում Ոսկեպարի բնակչության բնականոն ընթացքը։ Ոսկեպարի միջնակարգ դպրոցի սաները, ոչ միայն պարտաճանաչ հաճախում են դպրոց, այլև բազմաթիվ միջոցառումներով ապացուցում են հայի անկոտրում կամքն ու գոյատևելու համառությունը։ Ահա նորից նրանց ուրախ ծափով ու ծիծաղով է լցվել դպրոցի բակը։ Դպրոցի տասնմեկերորդ դասարանցիները զանգեր են հանձնում ավագ ընկերներին։ Միջոցառումն սկսվեց մեկ րոպե լռությամբ հարգելով ապրիլյանպայքարում զոհվածների անմահ հիշատակը։ Այնուհետև նրանք հայրենասիրական երգերով ու պարերով, գեղեցիկ ասմունքով հիացրին հանդիսատեսին։ Վերջում երազանքի փուչիկները արձակվեցին երկինք։