Գլխավոր էջ » 2017 » Փետրվար » 16 » Սիրահարների տոնը
01:19
Սիրահարների տոնը

Չնայած փոքր է  Ոսկեպարի  դպրոցի աշակերտների թիվը, սակայն դա ամենևին չի խանգարում, որ նրանք ամեն անգամ գեղեցիկ միջոցառումներով ուրախացնեն հասարակությանը։ Հերթական անակնկալը պատրաստել էին դպրոցի ավարտական դասարանի սաները երիտասարդ ուսուցչուհի Թամարա Ալավերդյանի հետ միասին։ Այն նվիրված էր Սուրբ Սարգիսի տոնին։ Երեխաները ունկնդիրներին ներկայացրին տոնի ծագման մասին պատմական եղելությունը և նրա ժամանակակից դրսևումները։ Այնուհետև հայ բանաստեղծների հոգեհմա բանաստեղծություններով և ուրախ երգով ու պարով ուրախացրին ներկաներին։ Թող Սերը բույն դնի բոլորի սրտերում,որպես աղավնի հար թևածի աշխարհում, թող բռնության շունչը մարի սիրո քնքուշ ծաղկի առկայությունից։

Կից նյութեր:
<?
('15','/.s/t/1089/rating15.png','1','float')?>
Կատեգորիա: | Դիտումներ: 665 | Ավելացրեց: Har65 | Տեգեր: | - Վարկանիշ -: 5.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0