Հենց այս կածանները տրորելու արդյունքում են բացահայտվել շուրջ 30` մինչև այժմ անհայտ հուշարձաններ: Լոռու մարզի Ջիլիզա գյուղի տարածքում 10, իսկ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի տարածքում 20 հուշարձան են հայտնաբերել Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի անդամները: Սրանց մեծ մասի գոյության մասին տեղյակ չեն եղել անգամ Մշակույթի նախարարությունում: