Գլխավոր էջ »
2022 » Սեպտեմբեր » 8 » Ուսուցչի թափուր տեղի մրցույթ
11:31 Ուսուցչի թափուր տեղի մրցույթ |
Հայտարարություն
Մրցույթ՝ «ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպարի Հ.Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոց ՊՈԱԿ» -ի դասվարի, քիմիայի (8 ժամ), պատտության (12 ժամ ), հայոց լեզվի և գրականության (11 ժամ ), ինֆորմատիկայի (8) ժամ և ֆիզիկայի (6 ժամ) ուսուցչի թափուր տեղերի համար Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է ՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին: Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել` - դիմում (ձև 1), - 1 լուսանկար 3x4 չափի, - բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ (դիպլոմ), - անձը հաստատող փաստաթուղթ, - «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը՝ (առկայության դեպքում), - ինքնակենսագրություն (ձև 5), - այլ պետությունների քաղաքացիները ՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ, - ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ - հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում), - որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ: Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք: Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից` սեպտեմբերի 8 -ից մինչև սեպտեմբերի 22 -ը ներառյալ, ամեն օր ժամը 09:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից: Մրցույթը տեղի կունենա 2022 թ. սեպտեմբերի 27 -ին` ժամը 15:00-ին, ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպարի Հ.Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում, հասցեն՝ Տավուշի մարզ, գ. Ոսկեպար 5/21: Տեղեկությունների համար զանգահարել (0266)96 215, (098) 69 77 38 հեռախոսահամարներով
Դպրոցի տնօրինություն
Կից նյութեր: |
<?
('15','/.s/t/1089/rating15.png','1','float')?>
Կատեգորիա: |
Դիտումներ: 306 |
Ավելացրեց: Ararat
| Տեգեր:
| - Վարկանիշ -: 0.0/0 |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|