| Ուսուցչի մրցույթ Մրցույթ՝ «ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպարի Հ.Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոց ՊՈԱԿ» -ի դասվարի, մաթեմատիկայի (20 ժամ), ֆիզիկայի (10) ժամ, ԹԳՀԳ-ի  (11 ժամ), աշխարհագրության (11 ժամ), տեխնոլոգիայի (5 ժամ) և շախմատի (3 ժամ) ուսուցչի թափուր տեղերի համար  
 Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի:  Թեստավորման փուլն անցկացվում է ՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի:  Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:  Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել`  - դիմում (ձև 1),  - 1 լուսանկար 3x4 չափի,  - բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ (դիպլոմ),  - անձը հաստատող փաստաթուղթ,  - «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը՝ (առկայության դեպքում),  - ինքնակենսագրություն (ձև 5),  - այլ պետությունների քաղաքացիները ՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ, - ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ  - հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),  - որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:  Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում:  Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:  Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից` սեպտեմբերի 15 -ից մինչև սեպտեմբերի 26 -ը ներառյալ, ամեն օր ժամը 09:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից:  Մրցույթը տեղի կունենա 2025 թ. հոկտեմբերի  1 -ին` ժամը 15:00-ին, ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպարի Հ.Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում, հասցեն՝ Տավուշի մարզ, գ. Ոսկեպար 5/21:  Տեղեկությունների համար զանգահարել (0266)96 215, (098) 69 77 38 հեռախոսահամարներով Կից նյութեր:  |