Գլխավոր էջ »
2017 » Մայիս » 12 » ՈՉ ՈՔ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ, ՈՉԻՆՉ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ
00:44 ՈՉ ՈՔ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ, ՈՉԻՆՉ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ |
Մայիսի 9-ը բացառիկ տոնական տրամադրությամբ դիմավորեցին ոսկեպարցիները։ Արհամարելով նախօրեին տեղի ունեցած սահմանային կրակոցները և տեղանքի վտանգավորությունը նրանք հավաքվել էին հուշարձանի բակում՝ նշելու մայիսյան հաղթանակները, ինչպես նաև հիշատակի տուրք մատուցելու նահատակված մարտիկների սուրբ հիշատակին։ Սահմանապահ բնակավայրի յուրաքանչյուր բնակիչ, մեծ թե փոքր քաջ գիտակցում են այս հաղթանակների պատմական կարևորությունը։ Քանզի յուրաքանչյուր սերունդ յուրովի զգզաց այս երկու մարդակուլ պատերազմների արհավիրքներն ու սարսափները։ Իսկ Շուշշի ազատագրումը, որով բեկումնային ընթացք ստացավ Արցախյան ազատամարտը, բեկումնային էր նաև պատերազմի ճիրաններում գտնվող Ոսկեպարի համար։ Ոսկեպարցիների անկոտրում կամքի և հերոսականության շնորհիվ կանգուն մնաց գյուղը՝ ոչ մի թիզ հող չզիջելով թշնամուն
Շնորհավորական ելույթներից հետո իրենց հայրենասիրական երգերով ու գեղեցիկ ասմունքով հանդես եկան դպրոցականները։ Միշա Մախսուդյանի հուզիչ երգերը և կրտսեր դպրոցականների ելույթները երիցս ապացուցում են, որ հայրենասիրությունը ոսկեպարցիների շուրթերի երգն ու բառը չէ, այն յուրաքանչյուրի արյան ու էության մեջ է։ Հանդիսատեսների վրա առանձնահատուկ տպավորություն գործեց << Սահմանում >> երգի կատարումը ։ Ունկնդրելով երգը քեզ վստահ ես զգում, որ ապագան, որ պատկանելու է այս սերնդին, հուսալի ձեռքերում է, որ նրանցից յուրաքանչյուրը պատրաստ է կյանքի գնով կրծքով պաշտպանել ՀՈՂ ՀԱՅՐԵՆԻՆ․․․
ՓԱՌՔ ՄԱՅԻՍՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸՆԵՐԸ ԿԵՐՏՈՂՆԵՐԻՆ, ՓԱՌՔ ԲՈԼՈՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ, ՓԱՌՔ ԲՈԼՈՐ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻՆ․․․ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ․․․
|
<?
('15','/.s/t/1089/rating15.png','1','float')?>
Կատեգորիա: |
Դիտումներ: 602 |
Ավելացրեց: Nike
| Տեգեր:
| - Վարկանիշ -: 5.0/1 |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|