Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 1 » Նվեր մանուկներին
23:53
Նվեր մանուկներին

  Սահմանամերձ Ոսկեպար գյուղի մանուկները իրենց ուսումնառությունը այսուհետ կշարունակեն բարեկարգված ու հարմարավետ նախակրթարանում։ Տարիներ առաջ նախակրթարանի 2 սենյակ վերանորոգվել էր մասնակի և արդեն իսկ պիտանի չէր։ Այս ամառ դպրոցի տնօրինության  համառ ջանքերի շնորհիվ ԿԾԿ ԾԻԳ ծրագրով, Համաշխարհային բանկի և կառավարության տրամադրած միջոցներով հիմնովին վերանորոգվեց տարրական մասնաշենքի վաղուց չօգտագործվող 2 սենյակ,1 սանհանգույց, միջանցքը, փոխվեցին բոլոր պատուհանները և դռները։ Սենյակներից  մեկը կծառայի որպես խաղասենյակ, իսկ մյուսը՝ դասասենյակ։ Նախակրթարանը կահավորվել է նաև նոր ու գեղեցիկ մանկական կահույքով, լայնէկրան հեռուստացույցով, մարզագույքով, գրենական պիտույքներով և իհարկե, մանկական գրականությամբ։

Դպրոցին իրենց անմիջական օգնությունն են ցուցաբերել նաև ռուսաստանաբնակ եղբայրներ Սաշիկ և   Խաչիկ Մախսուդյանները՝ դպրոցին տրամադրելով ջեռուցման էլեկտրական սալիկներ։ Այս գործում իր ակտիվ գործունեությունը ցուցաբերեց նաև նորանշանակ գյուղապետ Սերոբ Մախսուդյանը

 Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում եղբայրներին նվիրատվության համար և ողջունում հայրենի գյուղին ու դպրոցին օգնելու նրանց նախաձեռնությունը։ Ձմռան շեմին այսպիսի անակնկալը մեծ ուրախություն է դպրոցականների համար։

Ոսկեպարցիների մոտ Արդեն իսկ ձևավորվել է հայրենի դպրոցին օգնելու ավանդույթ։Այդ է վկայում վերջերս ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ, ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանի նվիրատվությունը։ Փաշիկ Ալավերդյանը անձնական միջոցներից հայրենի դպրոցին տրամադրեց մարզագույք և ներկ՝ մարզադահլիճի հատակը ներկելու համար։ Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում պարոն Ալավերդյանին սահմանամերձ բնակավայրի երեխաների հանդեպ հոգատար վերաբերմունք ցուցաբերելու համար

 

Կից նյութեր:
<?
('15','/.s/t/1089/rating15.png','1','float')?>
Կատեգորիա: | Դիտումներ: 588 | Ավելացրեց: Nike | Տեգեր: | - Վարկանիշ -: 5.0/3
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0