ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻՆ՝ ՆՈՐԱՑՎԱԾ ՄԱՍՆԱՇԵՆՔՈՎ
Ոսկեպարի միջնակարգ դպրոցը նոր՝ 2024-2025 ուսումնական տարին սկսեց նոր փոփոխություններով։ Անցած ամառվա ընթացքում, չնայած արձակուրդի շրջանին, դպրոցում ակտիվ եռուզեռ էր։ Իսկ արդեն նոր ուումնական տարվա մեկնարկին դպրոցի փոքրիները ոտք դին գրեթե ամբողջությամբ նորացված տարրական մասնաշենք։ Իրականություն էր դարձել փոքրիկների վաղեմի երազանքը՝ մասնաշենքն արդեն իսկ ունի ամբողջական ջեռուցման համակարգ, նոր, ժամանակակից կաթսայով և ներքին ցանցով։
Այս գործում իր ամբողջական ներդրումն ունեցավ ՀՕՖ հիմնադրամը։ Հիմնադրամի ղեկավարությունը ընդառաջ գնաց դպրոցի տնօրինության դիմում- խնդրանքին և ջեռուցման համակարգի կառուցման ֆինանսավորումը ամբողջապես կատարվեց հիմնադրամի հատկացրած միջոցներով։
Արդյունքում՝ դպրոցի տարրական դասարանների փոքրիկները ստիպված չեն լինի ձմռանը դասերն անցկացնել վերարկուներով՝ սառած մատներով, այլ կունենան տաքուկ դասասենյակներ։ Այս գործի համար դպրոցի փոքրիկների և դպրոցի անձնակազմի անունից մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում ՀՕՖ հիմնադրամի ողջ անձնակազմին։
Ամռան ընթացքում դպրոցի միջոցներով հիմնանորոգվեց և կահավորվեց երկու դասասենյակ։ Արդյունքում՝ դպրոցի փոքրիկներն ունեցան գրեթե ամբողջապես նորացված մասնաշենք․․․
Նշենք նաև, որ արդեն երեք տարի վերականգնվել է նաև դպրոցի հիմնական՝ երեք հարկանի մասնաշենքի ջեռուցման կամակարգը նորացված կաթսայատնով։ Այս գործում իրենց մեծ ներդրումն ունեցան Միջազգային Կարմիր Խաչի Հայաստանյան գրասենյակի անձնակազմը և դպրոցի անձնակազմը։ ԿՄԽՀ գրասենյակը դպրոցին նվիրեց ժամանակակից կաթսաներ, որոնց տեղակայումը և շահագործումն իրականացվեց դպրոցի անձնակազմի ուժերով։ Միաժանակ նորացվեց հիմնական մասնաշենքի արտաքին կոյուղացանցը․․․
Այսօր մեծ խնդիր է մնացել դպրոցի սպորտդահլիճի մասնաշենքի հիմնանորգման հարցը, որի ուղղությամբ ևս աշխատանքներ տարվում են։ Մասնաշենքի տանիքի փոխման համար ձեռք են բերվել անհրաժեշտ բոլոր նյութերը՝ փայտանյութ, թիթեղ, այլ նյութեր։ Սա ևս ԿՄԽՀ գրասենյակի օժանդակությամբ։ Այժմ դպրոցը միջոցներ է որոնում տանիքի հիմնանորոգման գործի իրականացման համար․․․
Կից նյութեր: |