Վերջերս հանրապետությունում կայացած «Մեղու 2014» հայերենի մրցույթին Ոսկեպարի դպրոցից մասնակցեցին շուրջ քառասուն աշակերտներ։ «Մեղու 2014» հայերենի հանրապետական մրցույթի արդյունքները վերջապես հայտնի դարձան։ Դպրոցի մի շարք աշակերտներ ցուցաբերել էին բավականին բարձր արդյունքներ՝ , իսկ նրանցից մեկը, իր տարիքային խմբում լավագույն տասնյակում էր ։
Ի ուրախություն բոլորիս մրցանակակիրների շարքում էր մեր դպրոցի երրորդ դասարանի աշակերտուհի Թամարա Ատոմի Ստեփանյանը, որը հավաքելով 96 միավոր արժանացավ Լավագույն մրցանակի։ Փետրվարի 16-ին Նոյեմբերյանի Ավագ դպրոցում կայացած հանդիսության ժամանակ մի շարք մրցանակակիրների շարքում մրցույթում ցուցաբերած լավագույն արդյունքների համար Այբ հիմնադրամի կողմից մեր փոքրիկին ևս հանձնվեց պատվոգիր և նվերներ։
Շնորհավորում ենք փոքրիկ Թամարային և մաղթում նորանոր հաջողություններ։ Թող յուրաքանչյուր հայ մանուկ ունենա մեղվի ժրաջանութուն՝ պատրաստ հարստացնելու իր գիտելիքները յուրաքանչյուր ծաղկից, որպեսզի մեր անկրկնելի մայրենի լեզուն էլ ավելի քաղցրանա, մեղրի՛ց առավել, որ Հայոց աստվածային լեզուն հայ մանուկների շուրթերից հնչի իր ողջ հմայքով ու գեղեցկությամբ, քանզի, ինչպես Զորյանն է ասում՝ "Իր մայրենի լեզուն վատ իմացողը կես մարդ է, չիմացողը՝ թշվառ, ծառից ընկած մի տերև, որ տատանվում է ամեն մի պատահական քամուց..."