Ողբամ մեռելոց, կոչեմ ապրողաց
<< ՈՂԲԱՄ ՄԵՌԵԼՈՑ, ԿՈՉԵՄ ԱՊՐՈՂԱՑ>> ․ Այս խորագիրն էր կրում Հայոց Մեծ եղեռնին նվիրված միջոցառումը Ոսկեպարի միջնակարգ դպրոցում։ Միջոցառումն սկսվեց Հայոց ածխարհի չքնաղ լուսաբացի պատկերով։ Այնուհետև մեր տեսադաշտում հայտնվում է հայ մայրիկի լուսեղեն կերպարը՝ մանկիկը գրկին, և առավոտ լուսոյի ներդաշնակությամբ սկսվում է մի գեղեցիկ մենախոսություն։ Արևագալը ի՞նչ խորհուրդ ունի, ավետու՞մ է, թե՝ գուժում ապակե,- մտորում է նա և աղաչում աստծուն, որ եթե չար բան պիտի կատարվի, ապա իր զոհողությամբ փակվի ամեն ինչ։ Այնուհետև սկսվում է մայրիկ փիլիսոփայական խոհը բարու և չարի հավերժական պայքարի մասին և ցավով է նշում, որ մարդու երազանքը կիրականանար, եթե մարդը ապրեցնելու համար մարդուն օգտագործեր նույնքան խելք, որքան գործածել է սպանելու համար մարդուն։
Անհիշելի դարերից ի վեր անլռելի զանգի նման հնչում է բարության պատվիրանը՝ ՄԻ՛ ՍՊԱՆԱՆԵՐ, սակայն ավա՜ղ, երի՛ցս ավաղ, կայենները չանսալով այս պատվիրանին սպանում են, սպանում են, սպանում են․․․ ԻՆՉՈՒ՞․ Հայ մայրիկի հարցը մնում է անպատասխան ։ Ու գործում է չարը, քանզի բարության պատվիրանը անզեն էր, ինչպես որ Աբելն էր անզեն, իսկ սատանայական <<սպանի՛ր>> ցուցումը զինված էր, ինչպես որ Կայենն էր զինված։ Այս խոհերով էլ հայ մայրիկը մոմ է վառում ու հեռանում։ Հայ մայրիկին մարմնավորած Ալվարդ Նասիբյանը առանձնահատուկ հուզմունքով էր կատարում այս պատասխանատու դերը։
Նրանից ետ չէին մնում նաև մյուս աշակերտները՝ Մանե Գևորգյանը, Անի Նասիբյանը, Նարեկ Ստեփանյանը, Աննա Սարատիկյանը և մյուսները։ Երեխաներն իրենց մանկական շուրթերով նզովեցին թուրք մարդասպաններին։ Այնուհետև բոլոր աշակերտներն ու ուսուցիչները մոմ վառեցին՝ խնկարկելով անմեղ զոհերի հոգիների համար։
Կից նյութեր: |