Գլխավոր էջ » 2022 » Ապրիլ » 7 » «Բաժանորդային համակարգի ներդրման» ծրագրի մասին
14:38
«Բաժանորդային համակարգի ներդրման» ծրագրի մասին

«Բաժանորդային համակարգի ներդրման» ծրագրի մասին

Հայաստանի Հանրապետության

կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության

կողմից իրականացվող

«Բաժանորդային համակարգի ներդրման» ծրագրի իրականացման մասին

           «Դպրոցական բաժանորդային համակարգի ներդրման» ծրագիրը նախատեսված է պետական հանրակրթական դպրոցների 1-12-րդ դասարանների աշակերտների և նրանց ուղեկցող ուսուցիչների համար (յուրաքանչյուր 10 աշակերտի համար նախատեսվում է մեկ ուղեկցող ուսուցիչ):

Յուրաքանչյուր աշակերտ ուսումնական տարվա ընթացքում հնարավորություն ունի մեկ անգամ անվճար այցելելու երեք մշակութային հաստատություն՝ թանգարան, թատրոն, համերգասրահ՝ ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2021 թվականի հունվարի 14-ի 24-Ա/2 հրամանով  հաստատված ցանկի:

Մշակութային հաստատության ընտրությունը կատարում են աշակերտները, խմբային այցելությունների դեպքում՝ առաջնորդվում ուսուցչի առաջարկությամբ:

         Մուտքի տոմսը բաղկացած է երեք մասից՝ համապատասխանաբար ներկայացնելով թանգարան, թատրոն և համերգասրահ բաժինները:

Տոմսի համապատասխան բաժինը հանձնվում է համապատասխան կազմակերպությանը՝ հետագա հաշվառման նպատակով:

Այցելությունները պետք է ամրագրվեն և համաձայնեցվեն մշակութային կազմակերպությունների հետ նախապես:

Թատերական և համերգային կազմակերպությունն իրավունք ունի սահմանելու և առաջարկելու համապատասխան քանակությամբ տեղեր:

Թանգարաններում բաժանորդային տոմսն ապահովում է միայն ընդհանուր ցուցադրության մուտքը. ուղեկցությամբ շրջայցերը վճարովի են և պետք է նախապես համաձայնեցվեն թանգարանի հետ:$CUT$

                                               ԾՐԱԳԻՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԲԱԺԱՆՈՐԴԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ

  1. Ծրագրի բովանդակությունը

Ծրագրի իրականացման հիմքում ընկած է կրթության և մշակույթի ընկալումը՝ որպես մեկ ամբողջություն: Կրթությունը, մշակույթը և մշակութային դաստիարակությունը փոխկապակցված և զուգահեռ քայլող գործընթացներ են, ինչից ելնելով՝ անհրաժեշտ է ապահովել վերջինի սահուն սինթեզումը: Որպես ծրագրի բաղադրիչ ներդրվել է դպրոցական բաժանորդային համակարգը, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախատեսում է դպրոցական տարբեր տարիքային խմբերում սերմանել մշակութային հաստատություններ  այցելելու մշակույթ: Այս փուլն իրականանում է տոմսային համակարգի միջոցով, որը հանրակրթական դպրոցներում սովորող յուրաքանչյուր աշակերտի հնարավորություն է ընձեռում մինչև հրամանով սահմանված ժամանակահատվածի ավարտն այցելել մշակութային երեք հաստատություն (թանգարան, թատրոն, համերգասրահ)՝ անվճար հիմունքներով:

  1. Ծրագրի նպատակը

Մշակութային միջոցառումներին աշակերտների ներգրավվածության բարձրացում, մշակութային հաստատություն այցելելու ավանդույթի, գեղարվեստական ճաշակի և լայն աշխարհայացքի ձևավորում:

  1. Ակնկալվող արդյունքը

Բաժանորդային համակարգը հնարավորություն է տալիս Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում սովորող ավելի քան 440.000 աշակերտների, անկախ սոցիալական կարգավիճակից, բնակության վայրից և մշակութային հաստատության հասանելիությունից, մասնակցել իր համայնքի կամ ՀՀ ցանկացած այլ քաղաքի մշակութային միջոցառմանը: Ծրագիրը երաշխավորում է դպրոցահասակների մշակութային կրթության իրավունքի իրացման նվազագույն հնարավորությունը՝ միաժամանակ մշակութային հաստատություններին ընձեռելով նոր այցելուներ ունենալու և մշակութային այլ օջախների հետ հավասար պայմաններում մրցակցելու հնարավորություն:  

    ՑԱՆԿ

ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ

  1. «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ հիմնադրամ
  2. Հայաստանի ազգային գրադարանի գրատպության թանգարան
  3. Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Հ. Կարապետյանի անվան երկրաբանական թանգարան
  4. «Հայաստանի բնության պետական թանգարան» ՊՈԱԿ
  5. «Գեղարքունիքի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ
  6. «Դիլիջանի երկրագիտական թանգարան» ՀՈԱԿ
  7. «Մայր Հայաստան զինվորական թանգարան» ՊՈԱԿ
  8. «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» ՊՈԱԿ
  9. «Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան» ՊՈԱԿ
  10.  «Կումայրի պատմամշակութային արգելոց-թանգարան» ՀՈԱԿ
  11.  «Ավետիք Իսահակյանի հուշատուն-թանգարան» ՀՈԱԿ
  12.  «Մհեր Մկրտչյանի թանգարան» ՀՈԱԿ
  13.  «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահ» ՀՈԱԿ
  14.  «Հովհ. Շիրազի հուշատուն-թանգարան» ՀՈԱԿ
  15.  «Ստ. Զորյանի տուն-թանգարան» ՀՈԱԿ
  16.  «Լոռի-Փամբակ երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ
  17.  «Կառլոս Աբովյանի անվ. կերպարվեստի թանգարան» ՀՈԱԿ
  18.  «Երևան քաղաքի պատմության թանգարան» ՀՈԱԿ
  19.  «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան ՀՈԱԿ
  • «Շենգավիթ» պատմահնագիտական արգելոց-թանգարան
  • «Կարմիր բլուր» պատմահնագիտական արգելոց-թանգարան
  1.  «Էջմիածնի քաղաքապետարանի  պատմաազգագրական թանգարան» ՀՈԱԿ
  2.  «Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարան» ՀՈԱԿ
  3.  «Կապանի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ
  4.  «Գորիսի երկրագիտական  թանգարան» ՀՈԱԿ
  5.  «Ն. Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարան» ՊՈԱԿ
  6.  «Եղեգնաձորի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ
  7.  «Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոն» ՊՈԱԿ
  8.  «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ
  • Հակոբ Կոջոյանի և Արա Սարգսյանի տուն-թանգարան (ՀԱՊ մասնաճյուղ)
  •  Գևորգ Գրիգորյանի /Ջոտտո/ արվեստանոց-թանգարան (ՀԱՊ մասնաճյուղ)
  • Էջմիածնի պատկերասրահ /Խորեն Տեր-Հարությանի թանգարան/(ՀԱՊ մասնաճյուղ)
  • Մհեր Աբեղյանի թանգարան (ՀԱՊ մասնաճյուղ)
  • Եղեգնաձորի պատկերասրահ (ՀԱՊ մասնաճյուղ)
  • Ալավերդու պատկերասրահ (ՀԱՊ մասնաճյուղ)
  • Սիսիանի պատկերասրահ (ՀԱՊ մասնաճյուղ)
  • Մարտունու պատկերասրահ (ՀԱՊ մասնաճյուղ)
  • Ջերմուկի պատկերասրահ (ՀԱՊ մասնաճյուղ)
  • Հ. Բունիաթյանի անվ. Գավառի պատկերասրահ (ՀԱՊ մասնաճյուղ)
  • Հրազդանի պատկերասրահ (ՀԱՊ մասնաճյուղ)
  • Մ. Ավետիսյանի թանգարան (ՀԱՊ մասնաճյուղ)
  1. «Ե. Չարենցի  անվան գրականության և  արվեստի թանգարան» ՊՈԱԿ
  • Պերճ Պռոշյանի տուն-թանգարան (ԳԱԹ մասնաճյուղ)
  • Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան (ԳԱԹ մասնաճյուղ)
  • Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան (ԳԱԹ մասնաճյուղ)
  •  Ակսել Բակունցի տուն-թանգարան (ԳԱԹ մասնաճյուղ)
  •  Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարան (ԳԱԹ մասնաճյուղ)
  1.  «Հովհ. Շարամբեյանի անվ. ժողովրդական ստեղծագործության կենտրոն» ՊՈԱԿ
  • «Դիլիջանի ժողովրդական արվեստի թանգարան»
  1.  «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ
  1. «Եղիշե Չարենցի տուն-թանգարան» ՊՈԱԿ
  2.  «Արամ Խաչատրյանի տուն-թանգարան» ՊՈԱԿ
  3. «Երվանդ Քոչարի թանգարան» ՊՈԱԿ
  4.  «Սերգեյ Փարաջանովի թանգարան» ՊՈԱԿ
  5. «Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան» ՊՈԱԿ
  6. «Ռուսական արվեստի թանգարան (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու)» ՊՈԱԿ
  7.  «Հովհաննես Թումանյանի թանգարան» ՊՈԱԿ
  8. «Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան» ՊՈԱԿ
  9. «Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան» ՊՈԱԿ
  10. «Օրբելի եղբայրների տուն-թանգարան» ՊՈԱԿ
  11.  «Հրազդանի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ
  12.  «Հայ  և  ռուս  ժողովուրդների բարեկամության թանգարան» ՊՈԱԿ
  13. «Հայաստանի պատմության թանգարան»ՊՈԱԿ
  14. «Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան» ՊՈԱԿ
  15. «Կոմիտասի թանգարան-ինստիտուտ» ՊՈԱԿ
  16.  «Ժամանակակից արվեստի թանգարան» ՀՈԱԿ

    ԹԱՏՐՈՆՆԵՐ

  1.  «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ
  2. «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ
  3. «Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ
  4. «Պետական կամերային երաժշտական թատրոն» ՊՈԱԿ
  5. «Երևանի խամաճիկների պետական թատրոն» ՊՈԱԿ
  6. «Ս. Սարգսյանի անվան համազգային թատրոն» ՊՈԱԿ
  7.  «Բեմարվեստի ազգային փորձարարական Գոյ կենտրոն» ՊՈԱԿ
  8.  «Երևանի մնջախաղի պետական թատրոն» ՊՈԱԿ
  9.  «Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ
  10.  «Գյումրու Ս. Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոն» ՀՈԱԿ
  11.  «Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ
  12.  «Լ. Քալանթարի անվան դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ
  13.   «Վանաձորի տիկնիկային թատրոն» ՀՈԱԿ
  14.  «Վանաձորի Բոհեմ կամերային թատրոն» ՀՈԱԿ
  15.   «Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն» ՀՈԱԿ
  16.  «Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոն» ՀՈԱԿ
  17.  «Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն» ՀՈԱԿ
  18.  «Արտաշատի Ա. Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ
  19. «Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն» ՊՈԱԿ
  20. «Կապանի Ա. Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ
  21. «Գորիսի Վ. Վաղարշյանի անվ. դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ

         ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  1. «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ
  2. «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ
  3.  «Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբ» ՊՈԱԿ
  4. «Կոմիտասի անվան ազգային քառյակ» ՊՈԱԿ
  5. «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ
  6. «Հայաստանի երգի պետական թատրոն» ՊՈԱԿ
  7. «Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախումբ » ՊՈԱԿ
  8. «Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ
  9. «Հայաստանի պարի պետական անսամբլ» ՊՈԱԿ
  10. «Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթ» ՊՈԱԿ
  11. «Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն պետական համույթ» ՊՈԱԿ

ԱՅԼ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  1. «Վանաձորի քաղաքապետարանի Շ. Ազնավուրի անվան մշակույթի պալատ» ՀՈԱԿ
  2.  «Ստեփանավանի Ա. Մարգարյանի անվան մշակույթի պալատ» ՀՈԱԿ
  3. «Եղեգնաձորի մշակույթի կենտրոն» ՊՈԱԿ

 

 

Կից նյութեր:
<?
('15','/.s/t/1089/rating15.png','1','float')?>
Կատեգորիա: | Դիտումներ: 289 | Ավելացրեց: Har65 | Տեգեր: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0