Գլխավոր էջ » 2017 » Հոկտեմբեր » 26 » Ոսկե աշուն
22:35
Ոսկե աշուն

     Աշունն իր հրաշալիքներն է փռել։ Ամենուր աչք շոյող գույներ են՝ ոսկե, կարմիր, վառ ծիրանի․․․  Թվում է՝ անտես մի ձեռք, վրձինն առած, դաշտ ու լեռ ներկել է կախարդական գույներով․․․Միայն նոր եմ հասկանում մեր նկարիչների ու մանրանկարիչների արվեստի անմահության գաղտնիքը, նրանց գեղեցիկ ու վառ գույների հավերժության գաղտնիքը։ Մեծ ու հզոր մայր բնությունն իր հրաշալի ճաշակով է սնել մեր արվեստագետներին։

Հնարավոր չէ անտարբեր մնալ ու չոգեշնչվել աշնան գունախաղով, նրա կախարդական շշուկնորով, նրա անուշ թախծությամբ։ Բնության այս զարմանահրաշ պահին էր նվիրված աշնան հանդեսը, որ կազմակերպվել էր Ոսկեպարի միջնակարգ դպրոցի դասվարների կողմից։ Մանուկների քաղցրալուր ասմունքը, ուրախ երգերն ու պարերը էլ ավելի գունագեղ դարձրին աշնան ջերմ ու հաճելի օրը։

    

Կից նյութեր:
<?
('15','/.s/t/1089/rating15.png','1','float')?>
Կատեգորիա: | Դիտումներ: 694 | Ավելացրեց: Nike | Տեգեր: | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0