Գլխավոր էջ » 2014 » Ապրիլ » 30 » Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին
20:24
Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին

Ողբամ մեռելոց, կոչեմ ապրողաց

 

  << ՈՂԲԱՄ ՄԵՌԵԼՈՑ, ԿՈՉԵՄ ԱՊՐՈՂԱՑ>> ․ Այս խորագիրն էր կրում Հայոց Մեծ եղեռնին նվիրված միջոցառումը Ոսկեպարի միջնակարգ դպրոցում։ Միջոցառումն սկսվեց Հայոց ածխարհի չքնաղ լուսաբացի պատկերով։ Այնուհետև  մեր տեսադաշտում հայտնվում է հայ մայրիկի լուսեղեն կերպարը՝ մանկիկը գրկին, և առավոտ լուսոյի ներդաշնակությամբ սկսվում է մի գեղեցիկ մենախոսություն։ Արևագալը ի՞նչ խորհուրդ ունի, ավետու՞մ է, թե՝ գուժում ապակե,- մտորում է նա և աղաչում աստծուն, որ եթե չար բան պիտի կատարվի, ապա իր զոհողությամբ փակվի  ամեն ինչ։  Այնուհետև սկսվում է մայրիկ փիլիսոփայական խոհը բարու և չարի հավերժական պայքարի մասին և ցավով է նշում, որ մարդու երազանքը  կիրականանար, եթե մարդը ապրեցնելու համար մարդուն օգտագործեր նույնքան խելք, որքան գործածել է սպանելու  համար մարդուն։ 

    Անհիշելի դարերից ի վեր անլռելի զանգի նման հնչում է բարության պատվիրանը՝ ՄԻ՛ ՍՊԱՆԱՆԵՐ, սակայն ավա՜ղ, երի՛ցս ավաղ, կայենները չանսալով այս պատվիրանին սպանում են, սպանում են, սպանում են․․․ ԻՆՉՈՒ՞․ Հայ մայրիկի հարցը մնում է         անպատասխան ։ Ու գործում է չարը, քանզի բարության պատվիրանը անզեն էր, ինչպես որ Աբելն էր անզեն, իսկ սատանայական   <<սպանի՛ր>> ցուցումը զինված էր, ինչպես որ Կայենն էր զինված։ Այս խոհերով էլ հայ մայրիկը մոմ է վառում ու հեռանում։ Հայ                 մայրիկին մարմնավորած Ալվարդ Նասիբյանը առանձնահատուկ հուզմունքով էր կատարում այս պատասխանատու դերը։

    Նրանից ետ չէին մնում նաև մյուս աշակերտները՝ Մանե Գևորգյանը, Անի Նասիբյանը, Նարեկ Ստեփանյանը, Աննա Սարատիկյանը  և մյուսները։ Երեխաներն իրենց մանկական շուրթերով նզովեցին   թուրք մարդասպաններին։ Այնուհետև բոլոր աշակերտներն ու           ուսուցիչները մոմ վառեցին՝ խնկարկելով անմեղ զոհերի հոգիների համար։

 

Կից նյութեր:
<?
('15','/.s/t/1089/rating15.png','1','float')?>
Կատեգորիա: | Դիտումներ: 634 | Ավելացրեց: Har65 | Տեգեր: Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0