Գլխավոր էջ » 2013 » Հոկտեմբեր » 20 » Երկար սպասված նվեր՝ Ոսկեպարի մանուկներին
15:14
Երկար սպասված նվեր՝ Ոսկեպարի մանուկներին
 
Վերջերս մեծ տոն էր Ոսկեպարի դպրոցում: 
Դպրոցի ողջ կոլեկտիվի, համայնքապետարանիի 
անդամների, ծնողների ներկայությամբ  մանուկ-
ների առաջ  իր դռները բացեց նախակրթարանը 
և ոսկեպարցի մանուկները տասնամյակների ընդ-
միջումից հետո վերջապես վերստացան նախա-
դպրոցական կրթություն ստանալու իրենց 
իրավունքը...
 
 
 Արդեն երկու տասնամյակից ավելի սահմա-
նամերձ Ոսկեպարի մանուկները զրկված էին 
նախադպրոցական կրթություն ստանալու 
հնարավորությունից: Վերջին նախադպրոցա-
կան հաստատությունը՝ մանկապարտեզը, 
գյուղում գործեց մինչև 90-ականների մար-
տական գործողությունների սկիզբը: Հարաբե-
րական զինադադարից հետո երկար ժամանակ 
ոչ պետությունը և ոչ էլ գյուղի հասարակությունը 
միջոցներ չէին գտնում գյուղում նախադպրոցա-
կան կրթության գործընթացը վերականգնելու  
համար: Տարիներ շարունակ այդ ուղղությամբ 
արված փորձերն ապարդյուն էին անցնում 
և ոսկեպարցի մանուկնեը, ճակատագրով դատա-
պարտված լինելով ապրելու հակառակորդի նշա-
նառության տակ, զրկված էին նաև  նախադպրո-
ցական կրթություն ստանալու իրենց իրավունքից:
 
 
Վերջին երկու տարիներին սառույցը կարծես հալվեց: 
Բնակչության դիմումներին արձագանքեց հանրապե-
տության նախագահը և նրա անմիջական հովանա-
վորությամբ ու հանձնարարականներով, Տավուշի 
մարզպետարանի ու Ոսկեպարի գյուղապետարանի 
միջոցներով վերանորոգվեց դպրոցի տարրական 
մասնաշենքը և հարմարեցվեց որպես նախակրթա-
րան ծառայեցնելու համար: Ստեղծվեցին շենքային 
նորմալ պայմաններ, կառուցվեց նոր խաղահրապա-
րակ և կարծես ոչինչ չէր խանգարում նախակրթա-
րանը գործարկելու համար, սակայն նորից էլի ջան-
քեր էին պետք ֆինանսական միջոցների ներգրավ-
ման համար: Վերջապես այս գործում իր մեծ ներ-
դրումն ունեցավ ՀՀ Պաշտպանության նախարարու-
թյունը ի դեմս նախարար Ս.Օհանյանի...
 
Միշտ գարուն է ու գարուն մանուկների աշխարհում..
 
Այժմ առնվազն մեկ տարի մեր մանուկները կարող 
են օգտվել նախակրթարանի ծառայությունից,որի 
համար ես ուզում եմ իմ խորին երախտագիտությունը 
հայտնել բոլոր նրանց, ովքեր իրենց լուման են ներ-
դրել այդ իրոք հայրենանվեր գործում, սկսած հանրա-
պետության նախագանից, պաշտպանության նախա-
րարից մինրև ծնողներ: Սակայն՝ ի՞նչ կլինի հետո, 
կկարողանա՞նք հետագայում ևս միջոցներ գտնել գոր-
ծը շարունակելու համար... Իմ կարծիքով հենց այսօր-
վանից պետք է մտածենք այդ մասին, ուստի ուզում եմ 
դիմել մեր հասարակության բոլոր այն անդամներին, 
ում համար թանկ է մեր մանուկների ապագան. բոլոր 
նրանք, ովքեր կուզեին իրենց համեստ ներդրումը կա-
տարել ոսկեպարցի մանուկների նախադպրոցական 
կրթության  գործի շարունակման համար, դա կարող 
են անել ցանկացած բանկի բաժանմունքում: Ոսկեպարի 
միջնակարգ դպրոցը ստեղծել է արտաբյուջետային հա-
շիվ նախակրթարանի գործունեության ֆինանսավորման 
համար՝ 
<<ԱՐԴՇԻՆԻՎԵՍԲԱՆԿ>> հ/հ 2476801656090000: 
Ցանկացողները կարող են իրենց ներդրումը կատարել 
կանխիկ կամ անկանխիկ ձևով:
Հ.Ալավերդյան
Կից նյութեր:
<?
('15','/.s/t/1089/rating15.png','1','float')?>
Կատեգորիա: | Դիտումներ: 643 | Ավելացրեց: Har65 | Տեգեր: | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0