Գլխավոր էջ » 2016 » Ապրիլ » 24 » Ողբամ մեռելոց, բեկանե՛մ շանթեր, կոչե՛մ ապրողաց․․․
22:32
Ողբամ մեռելոց, բեկանե՛մ շանթեր, կոչե՛մ ապրողաց․․․

Ապրիլի 24-ին Ոսկեպարի միջնակարգ դպրոցի սաները իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Հայոց Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին։  Այս անգամ մեր սաները իրենց մանկական շուրթերով նզովք էին կարդում 20-րդ դարի մեծագույն ոճրագործության կազմակերպիչներին և իրագործողներին։ Սահմանամերձ բնակավայրի երեխաները բոլորից լավ են գիտակցում պատերազմի արհավիրքներն ու նրանից բխող բոլոր հետևանքները։ Հայոց Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին նվիրված միջոցառումը, որը կազմզկերպել էր դպրոցի մանկական կոլեկտիվի կազմակերպիչ Իրինա Աղամյանը, առանձնանում էր իր էությամբ և ոգով։ Երեխաները յուրահատուկ պատասխանատվությամբ ու վրեժի անհուն ցասումով էին արտասանում ու երգում հիշատակի, կորուսյալ հայրենիքի, վրեժի ու ցասման երգերը։ Միջոցառման ներքին իմաստը ապրելու, գոյատևելու և պատմության ընթացքը հերոսությամբ կերտելու մեջ էր։

Կից նյութեր:
<?
('15','/.s/t/1089/rating15.png','1','float')?>
Կատեգորիա: | Դիտումներ: 669 | Ավելացրեց: Nike | Տեգեր: | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0