Գլխավոր էջ » 2018 » Դեկտեմբէր » 31 » Ամանորյա միջոցառումների շարք Ոսկեպարի դպրոցում
10:15
Ամանորյա միջոցառումների շարք Ոսկեպարի դպրոցում

Ամանորյա միջոցառումների շարք Ոսկեպարի դպրոցում

Ուսումնական տարվա առաջին կիսամյակի վերջին օրը Ոսկեպարի դպրոցում մեկնարկեց ամանորյա միջոցառումների մի ամբողջ շարք։ Դեկտեմբերի 21-ին դպրոցի տարրական դասարանների երեխաները հավաքվել էին Ամանորյա հանդեսի և ուրախ երգ ու պարով, ասմունքով, փոքրիկ ներկայացումներով դիմավորեցին Ձմեռ պապիկին ու Ձյունանուշին։ Վերջիններս իրենց ջանքերի համար երեխաներին ընծայեցին տոնական նվերներ։
 
Նշենք, որ տոնական միջոցառման նվերները տրամադրել էին համայնքապետարանը և մեր համագյուղացի, ռուսաստանաբնակ Լևոն Մախսուդյանը։
 

Նույն օրը՝ դասերի ավարտին, տոնական դիմակահանդես էին կազմակերպել 12-րդ դասարանի աշակերտները։ Մոտ երկու ժամ տևած միջոցառումն անցավ ուրախ երգ ու պարի, կատակների ուղեկցությամբ։
 
Երկուշաբթի օրը Ձմեռ պապիկն արդեն հյուր էր եկել դպրոցի նախակրթարանի սաներին, որոնք ամանորյա տոնածառի շուրջ ամեն ջանք գործադրեցին նրան հուսախաբ չանելու համար և միջառման ավարտին արժանացան իրենց բաժին նվերներին։
 Միջոցառումների շարքն ավարտվեց դեկտեմբերի 29-ին՝ արդեն ավանդույթ դարձած ամանորյա հյուրասիրությամբ։ Այդ օրը դպրոցի ուսուցիչները ուսուցչանոցում հյուրընկալեցին դպրոցի բոլոր աշակերտներին՝ տոնական սեղանի շուրջ։ Նշենք, որ ամանորյա այդ գեղեցիկ ավանդույթի ստեղծողն ու հովանավորը մեր դպրոցի մեծ բարեկամ Սամվել Մովսիսյանն է։

Կից նյութեր:
<?
('15','/.s/t/1089/rating15.png','1','float')?>
Կատեգորիա: | Դիտումներ: 527 | Ավելացրեց: Har65 | Տեգեր: | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0